Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կչեղարկվի։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջ այլևս չի լինի։ Միաժամանակ մենք տեղեկացանք, որ խոսքը չի վերաբերում բժշկական հաստատություններին։ Հիվանդանոցներ մուտք գործելիս քաղաքացիները պարտավորվում են դիմակ կրել։
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ «Շուտով նախագիծը շրջանառության մեւ կդրվի և նախարարությունը հանրային իրազեկումը կապահովի , թե հստակ որ վայրերում, և որ օրվանից դիմակ կրելու պարտադիր պահանջ չի լինի»,- ասաց Խաչատրյանը։
Միաժամանակ ըստ նախագծի նախարարությունը խորհուրդ է տալու քաղաքացիներին մարդաշատ վարերում գտնվելիս դիմակ կրել, այս դեպքում ոչ թե պարդադիր, այլ ըստ ցանկության։ Համապատասխան որոշումը կընդունվի առաջիկա օրերին։
Irakanum.am