Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հեռացվել է Աշխարհի առաջնության ուղեգիր տվող որակավորման խաղերին մասնակցությունից: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ն:
Բացի այդ, ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն որոշել են, որ Ռուսատանի բոլոր հավաքականները և ակումբները հեռացվում են կառույցների հովանու ներքո անցկացվող մրցաշարերից:
Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի մրցակիցները՝ Լեհաստանը, Շվեդիան և Չեխիան, հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ռուսաստանի հետ խաղերին: