00:00:00

Օրվա իշխանության նախաձեռնած հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի. Իշխան Սաղաթելյան

11:39, 28 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները, այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:

Օրվա իշխանությունն անտեսելով՝

-              Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,

-              Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,

-              Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,

-              քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,

փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ ու ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների:

Առ այդ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք.

-Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

-Հայաստանի ինքիշխանության,  տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,

-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։

Հետևաբար, հայ֊թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր