00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

11:20, 28 փետրվար 2022 Առողջություն

Հայաստանում փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419832 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 894 588 վերջին մեկ օրում` 2804 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8088 պացիենտ, նվազել է 710-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 401 677 անձ` վերջին մեկ օրում 837 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8461 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր