Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հյուրասիրություն, ջերմ մթնոլորտ, հաղթողներ, պատվոգրեր ու հրաշալի ժամանց։ Այս ամենը մեկ տեղում՝ «Շիրակի ձմեռ-2022»-ի շրջանակներում։ Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի գեղատեսիլ հատվածներից մեկում երեկ տեղի ոնեցավ «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը։
Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ծրագրերի համակարգող Նաիրիա Գրիգորյանը բոլոր հյուրերին մեկ առ մեկ էր դիմավորում ու մանրամասն ներկայացնում օրվա օրակարգը։ «Մուտքը ժպիտով ու բարձր տրամադրությամբ»,- ասում էր Գրիգորյանը, հյուրերն էլ նկատում էին կազմակերպիչների ջերմությունն իր ազդեցությունն էր ունեցել, ձյունը գրեթե հալել էր։ Բայց սա էլ չէր խանգարում։ Միջոցառումը մեկնարկեց ժամանակին, համահունչ՝ օրակարգին։ Բարձրաստիճան հյուրեր էլ էին կային։ Էկոնոմիկայի նախարարն էր Շիրակի մարզում, ուղեկցում էր մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Շատ ուրախ եմ, որ բարձր տրամադրություն եմ զգում ամենուր, շատ կարևորում եմ նաև միջոցառումների տրամաբանության մեջ փոփոխություն մտցնելը։ Այժմ Մեծ Սարիարում ենք և ևս մեկ անգամ հավաստում ենք, որ նպատակ ունենք Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր զարգացնել։ Մեծ աշխատանք է տարվել միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Թող «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակն՝ ազդարարելով գարնան սկիզբը»,- ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետը։
Վահան Քերոբյանը ևս տպավորված էր։ Շիրակի մարզն հայտնի է իր հյուրընկալությամբ։
«Շիրակի ձմեռ-2022»-ին մանսակցելու էին եկել հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից, զբոսաշրջիկների պակաս ևս չկար։

Գեղեցիկ տղավարներ, հայկական ուտելիքներով։ Գյումրու ռեստորանների ներկայացուցիչները ևս ներկա էին միջոցառմանը։ Փոքրիկ տաղավարներում Գյումրուն բնորոշ ուտելիքներ ևս ներկայացված էր։ Գյումրու «Ֆլորես» ռեստորանի տաղավարն առանձնահատուկներից էր։ Ղեկավարությունը շեշտը դրել էր ոչ այնքան վճառքի, որքան հյուրասիրության վրա։

Գարնանամուտից մեկ օր առաջ, ցրտաշունչ ձմռանը ճանապարհելու և արևոտ օրեը դիմավորելու միջակայքում գարնանը բնորոշ եղանակային անակընկալներն ամեն դեպքում պատճառ չդարձան, որ «Շիրակի ձմեռ-2022»-ը իրականություն դառնա։

Գյումրեցուն բնորոշ կատակով էլ կազմակերպիչները ընդգծում էին ոտքի տակի ցեխը արագ մաքրվում է, կարևորը մարդու հոգին մաքուր լինի։ Ջերմ տպավորություններով ու վառ հիշողություններով հյուրերը հեռացան Շիրակի մարզից, իսկ կազմակերպիչները խոստանում են մարզի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը շարունակական են լինելու։ Հանրապետության երկրորդ քաղաք գալու պատճառը լինելու է ոչ միայն Գյումրին, Շիրակում հաստատ անելիքներ շատ կան։
Irakanum.am