Տավուշի Չորաթան բնակավայրում 49-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոլվացման կետի էլեկտրական հոսանքի վահանակի վրա նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է և մահացել։
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ֆինանսական մասի պետ: