00:00:00

Պատերազմի մասնակիցը արտադրամաս է բացել․ Փաշինյանը խոստացել էր օգնել, բայց դիմումներն անպատասխան են

12:24, 27 փետրվար 2022 Քաղաքականություն

44-օրյա պատերազմի մասնակիցը արտադրամաս է բացել,խնդիրներ կան, դիմել է ԱԺ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ինձ դիմել էր 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գևորգյանը, ով մասնակցել է թեժ պատերազմական գործողություններին, սեփական միջոցներով կազմակերպել վիրավոր զինվորների տարհանումը մարտի դաշտից և տեղափոխումը Արցախից։

Հերոսը այժմ իր սեփական միջոցներով հիմնել է մակարոնի արտադրամաս, որտեղ աշխատում են պատերազմի մասնակից և հաշմանդամություն ստացած երեք տղաներ, ցանկություն ունեն արտադրությունը մեծացնել և հաշմանդամություն ստացած ավելի շատ տղաների աշխատանքով ապահովել։

Ժիրայր Գևորգյանը մինչ ընտրությունները բանավոր համաձայնություն էր ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ օգնություն կստանա, իսկ ընտրություններից հետո դիմումներն անպատասխան են մնացել։

ԱԺ-ում ընդունեցի տղաներին, ծանոթացա արված աշխատանքներին և հետագա պլաններին։

Դիմել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ խնդրելով առաջնահերթ դիտարկել բարձրացված հարցը, հստակեցնել դրա լուծման հնարավորությունների շրջանակը և ըստ հնարավորության իրականացնել համապատասխան քայլեր՝ տղաներին օգնելու ուղղությամբ»,- գրել է Թովմասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր