Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:45-ի սահմանում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, բախվել են 37-ամյա Արման Շահնազարյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և 45-ամյա Ռաֆիկ Թորոսյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևաքով տուժածներ չկան, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով Volkswagen-ի առջևի աջ անվահեծանը կոտրվել է:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: