00:00:00

«Արցախը մարտնչող երկիր է՝ հերոսության և տոկունության խորհրդանիշ է, և ի՞նչ, մենք պետք է վախենա՞նք թշնամու «երգերից»». Դավիթ Բաբայան

16:25, 26 փետրվար 2022 Լեռնային Ղարաբաղ

Թշնամին շարունակում է սադրանքների դիմել Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար։ Ադրբեջանցիները իրենց զբաղեցրած դիրքերից բարձրախոսով խրամորթցիներին կոչ են անում լքել գյուղը, քանի որ, իրենց ձևակերպմամբ, այն պատկանում է Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին թշնամին կրակել էր դաշտում աշխատող խաղաղ բնակչի տրակտորի վրա՝ վնասելով այն։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով թշնամու սադրանքներին՝ նկատեց՝ իհարկե, Ադրբեջանը պրովոկացիաների մասնագետ է։

«Ադրբեջանի կողմից սպասելի են տարբեր պրովոկացիաներ, սակայն մարդիկ դրանք չպետք է հաշվի առնեն և չպետք է կուլ տան Ադրբեջանի խայծը։ Արցախում որևէ խուճապ չկա և չի էլ կարող լինել։ Պետք է լավ գիտակցենք, որ Ադրբեջանը փորձելու է դիմել տարբեր հնարքների, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում, փորձելով վհատեցնել արցախցիներին։ Սա ամեն վայրկյան է իրականացնում՝ սոցցանցերում, տարբեր հարթակներում, բայց սա չի նշանակում, որ նրանց խայծը պետք է կուլ տանք։ Ի վերջո, Արցախը մարտնչող երկիր է՝ հերոսության և տոկունության խորհրդանիշ է, և ի՞նչ, մենք պետք է վախենա՞նք թշնամու «երգերից»։ Ամեն ինչ վերահսկելի է, չպետք է անհանգստանալ, իրավիճակը կայուն է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր