00:00:00

Խրամորթ գյուղի մոտ ադրբեջանցիները հայերեն լեզվով բնակիչներին բարձրախոսով հորդորել են լքել գյուղը. Գյուղապետ

11:00, 26 փետրվար 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում  երեկ` փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը:

«Երեկ ժամը 18:00-ին իրենց քարոզչական մեքենան` միկրոֆոնները վրան ամրացրած հայտարարում էր, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, տարածքը լքեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ  համար, լքեք այս տարածքները: Ձայնը լսվում էր ամբողջ գյուղով, սակայն մեր ժողովուրդը սադրանքների չի ենթարկվում, նրանց չի լսում»,- պատմեց գյուղապետը:

Նա նշեց, որ այս ընթացքում կրակոցներ չի եղել, միայն բարձրախոսով այս հայտարարություններն են եղել, որոնք հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ են հետապնդում:

Հիշեցնենք, որ մեկ այլ միջադեպ էլ Խրամորթում  տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Ադրբեջանական զինված ուժերն զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին: 

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս,  հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր