00:00:00

Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին

10:35, 26 փետրվար 2022 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է  Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86  հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝  գանգի մասում ստացած վնասվածքով:

Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես  ըմբշամարտիկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր