00:00:00

Սանկցիաներ Ռուսաստանի նկատմամբ․ «Հրապարակ»

05:57, 26 փետրվար 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն երեկ հայտարարեց, որ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել առկախել Ռուսաստանին ԵԽ անդամների շարքից։ Նա նշել է, որ որոշումը կայացվել է համաձայն Եվրոպայի Խորհրդի կանոնադրության 8-րդ հոդվածի։ «Իտալիան կարծում է, որ դա անհրաժեշտ քայլ է Ռուսաստանի՝ Ուկրաինայի հանդեպ կիրառած անընդունելի ագրեսիայի ֆոնին, որն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի լրջագույն խախտում»:

Երեկ տեղեկացանք նաեւ, որ Եվրոպական հեռարձակողների միությունը որակազրկել է Ռուսաստանին` արգելելով մասնակցել «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին։ Միաժամանակ Ռուսաստանից հայտարարություններ հնչեցին, որ պատրաստ են պատվիրակություն ուղարկել՝  Ուկրաինայի հետ բանակցելու: Երեկ երեկոյան քննարկում էին, թե որտեղ հանդիպեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր