00:00:00

Դիմումիս համաձայն ազատվում եմ աշխատանքից. Նունե Հովսեփյան

18:11, 25 փետրվար 2022

Նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«Հարգելի՛ ընկերներ,

արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ արձակուրդում, որի ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից։

Իմ կարծիքով՝ նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։

Վերջին 5 տարիներն ինձ համար եղել են փորձություններով, հիասթափություններով ու հաջողություններով լի տարիներ։ Անկախ դրանից՝ ամեն օր զարգացրել եմ իմ մասնագիտական կարողություններն ու ներդրել դրանք իմ աշխատանքում՝ առանց հաշվի առնելու օրվա ժամը, տոնական օրերն ու իմ անձնական կյանքը։

Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ պարոն Թաթոյանին (Arman Tatoyan), հանրային կապերի պատասխանատու ու բարդ ոլորտն ինձ վստահելու համար և, իհարկե, այն բոլոր մարդկանց, որոնք տարբեր տարիներին աշխատել են հանրային կապերի բաժնում, քանի որ առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ ապահովել դրական արդյունք։

Շնորհակալ եմ նաև լրագրող գործընկերներիս, քանի որ իմ կարծիքով՝ համագործակցությունն իսկապես ստացված է եղել։

Ցանկացած աշխատավայրում առաջնայինն ինձ համար եղել և մնում են մարդիկ, և ես շատ ուրախ եմ, որ այս աշխատավայրից ևս շատերը կմնան իմ կյանքում՝ որպես անփոխարինելիներ:

Այս տարիներին ձեռք եմ բերել այնպիսի կարևոր փորձ ու հմտություններ, որոնք իմ առջև արդեն նոր հնարավորություններ են բացել»,- գրել է Հովսեփյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր