00:00:00

Գազի և էլեկտրաէներգիայի սպառման դիմաց Արցախի բնակիչներին տրվող աջակցությունը կդադարեցվի

20:52, 25 փետրվար 2022 Լեռնային Ղարաբաղ

Մարտի 1-ից դադարեցվելու է Արցախի բնակիչ-բաժանորդներին բնական գազի, չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդներին՝ էլեկտրաէներգիայի սպառման փոխհատուցման աջակցության տրամադրումը, հայտնում է Արցախի ՏԿԵ նախարարությունը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 1-ից կավարտվի բնակիչ-բաժանորդների համար բնական գազի և չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով Արցախի Հանրապետության Կառավարության կողմից փոխհատուցման աջակցության տրամադրումը»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր