00:00:00

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հոստոմելի օդանավակայանի տարածքում ռուսական զորքերի բարեհաջող վայրէջքի մասին

19:31, 25 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 24-ին ռուս զինվորականները բարեհաջող վայրէջք են կատարել Կիեւի մերձակայքում գտնվող Հոստոմելի օդանավակայանի տարածքում, հայտնում է Դաշնային լրատվական գործակալությունը։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ վայրէջքի առաքելության շրջանակներում գործարկվել է ավելի քան 200 ռուսական ուղղաթիռ։ Օպերացիայի հաջողությունն ապահովվել է վայրէջքի հատվածում հակաօդային պաշտպանության ամբողջ համակարգի ճնշմամբ, ինչպես նաեւ՝ մարտական ​​շրջանի՝ օդից ամբողջական մեկուսացմամբ։

«Օդանավակայանի գրավման ժամանակ ավելի քան 200 ազգայնական է սպանվել Ուկրաինայի հատուկ ստորաբաժանումների կազմից։ ՌԴ զինված ուժերում զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ի ստորաբաժանումները հաջող հարձակում են մշակում Վոլնովախայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի դեմ։ Հանրապետության զինծառայողները հաղթահարում են ուկրաինական բանակի համառ դիմադրությունը:

Կոնաշենկոն նաեւ հայտնել է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ուժերը զարգացնում են ուկրաինական բանակի դիրքերի վրա հարձակման հաջողությունը ռուսական կրակային աջակցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Սեւերոդոնեցկի ուղղությամբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումներն արագորեն առաջ են շարժվել մինչեւ 12 կիլոմետր խորությամբ։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը Վոլնովախայի ուղղությամբ 11 կիլոմետր առաջ է շարժվել դեպի ազգայնական գումարտակների պաշտպանության խորքը»,- ասել է նա։

«Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական գործողություններին հիմնականում չեն մասնակցում։ Կատաղի դիմադրություն են ցույց տալիս միայն ուկրաինացի նացիստների գումարտակները»,- ասել է Կոնաշենկովը։

Կիեւում՝ Շեւչենկոյի հրապարակում, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման սարքավորումներ են տեղակայվել՝ Հոստոմելի օդանավակայանի տարածքին հարված հասցնելու համար, որտեղ տեղակայված են ռուս զինվորականները», - ասել է Կոնաշենկովը: Ըստ նրա՝ դրանք հետախուզական տվյալներ են։

Կոնաշենկովի խոսքով՝ ազգայնականները, ովքեր ներդրված են ուկրաինական բանակի կանոնավոր ստորաբաժանումներում, բացահայտում են անհուսալի զինվորականներին եւ որպես պատնեշի ջոկատներ են գործում: «Ազգայնականները բացահայտում են անհուսալիներին ուկրաինացի զինծառայողների շարքերում։ Իսկ եթե Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարները զբաղեցրած գծերից դուրս գալու որոշումներ են կայացնում, նրանք որպես պատնեշային ջոկատներ են գործում»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ազգայնականների կողմից ինքնադատաստանի եւ հաշվեհարդարի դեպքեր են արձանագրվել այն ժամկետային զինծառայողների նկատմամբ, ովքեր չեն ցանկանում կռվել։ Երբեմն ուկրաինական ստորաբաժանումների նահանջը կանխելու համար հենց այդ ազգայնականներն էլ պայթեցնում են կամուրջները, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր