Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետագա ամրապնդման մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին Մոսկվայում Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության վարչության պետ Սուրեն Պապիկյանը։
«Կարող եմ վստահեցնել, որ կանեմ հնարավորը հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»,- ասել է Պապիկյանը։
Նա նշել է, որ լարվածության ընդհանուր նվազում այսօր էլ չի նկատվում, ու ամեն անգամ ստիպված ենք լինում դիմակայել նոր մարտահրավերների ու սպառնալիքների։
«Ակնհայտ է, որ մեր պետությունների առջեւ ծառացած այս բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն միասնաբար գործելով»,- ասել է Պապիկյանը։
Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը հատկապես կարևորել է դաշնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպումները։