00:00:00

Կարեն Անդրեասյանն ասել է՝ կա 40 կոռումպացված դատավոր, հարց եմ տալիս՝ կոռումպացված դատավորներից մեկը ե՞ս եմ. Զարուհի Նախշքարյան

18:48, 25 փետրվար 2022 Քաղաքականություն

Դատավորները պետք է հասկանան, որ ընդհանուր ժողովին առանց հարգելի պատճառի չներկայանալն առաջին հերթին կարգապահական վարույթի հարուցման հիմք է և դատավորները պետք է հասկանան, որ դատական համակարգում առկա խնդիրները վերաբերում են բոլորին անխտիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարությանը, թե Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա,դատավոր Նախշքարյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով պատասխանել հարցին. «Կոռումպացված դատավորներից մեկը ե՞ս եմ: Ես դեմ եմ, որ դատական իշխանությանը նման ոճով ու նման ճանապարհով փորձեն հեղինակազրկել։ Եթե դու չունես տվյալներ, եթե դու չունես անուններ, եթե դու չունես կոռուպցիայի դեպքեր, ի՞նչն է պատճառը, որ դու քո խոսքը ընդհանրական դատական իշխանությանն ես հասցեագրում. կամ բարի եղիր հրապարակիր բոլորի անուն-ազգանունները, կամ մի նսեմացրու դատական իշխանության հեղինակությունը»:

Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով,որը սակայն, չի կայացել. քվորում չի եղել, ներկա էր 89 դատավոր: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։

Նշենք, որ օրեր շարունակ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Գագիկ Ջհանգիրյանը լծակներ է գործադրում՝ ժողովին քվորում չապահովելու և նիստը տապալելու համար։ Ըստ էության նիստը տապալել հաջողվել է, քանի որ Դատավորների ժողովին են ներկայացել միայն 89 դատավոր, անգամ՝ ստորագրած 93 դատավորից եղել են դատավորներ, որոնք չեն ներկայացել նիստին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր