00:00:00

Այսօր Հայկիս ծննդյան օրն է, կդառնար 21 տարեկան....

12:12, 25 փետրվար 2022 Բլոգ

Ծնունդդ շնորհավոր իմ կյանքի լույս....
 
Այսօր Հայկիս ծննդյան օրն է, կդառնար 21 տարեկան, բայց անգամ 20-ը չբոլորեց, ընկավ 19 տարեկանում՝ իր նման 5000 պատանիների նման, որ դեռ պիտի ապրեին ու ապրեցնեին...
Հայկս՝ իմ մինուճարը, իմ գարուն տղան, ծնվեց ծննդյանս երեսուներորդ տարեդարձից մեկ շաբաթ անց, փետրվարյան մի տաք օր, իրիկնադեմին, օրը կիրակի… Բոլորն ասում էին, որ նրա կյանքը տոն է լինելու...
Հայկը շատ արագ էր մեծանում: Օրերն անցնում էին մեկը մյուսի հետևից, իսկ իմ երջանկությունը գնալով ավելանում էր: Հայկը քայլում էր, արտասանում առաջին բառերը, հետո նախադասությունները, հետո գնաց մանկապարտեզ, հետո դպրոց…հետո դարձավ մի սիրուն ու բարի պատանի, իմ տան լույսն ու հույսը, իմ տան սյունը....իմ տոն տղան....
18-ը լրանալուն պես գնաց բանակ...
 
Իսկ 2020թ. հոկտեմբերի 12-ին կատարվեց անդառնալին, Հայկս անհետ կորավ, իսկ ես դարձա ավերակ… մեր կյանքն ավարտվեց շատ անսպասելիորեն … Ո՞ւր էիր աստված ...
Իսկ այս օրերին ադրբեջանցի մարդասպանները Երևանում են, ու խոսում են բարեկամությունից, թեև շարունակում են մորթել մեր երեխաներին ու անարգել...
 
Իսկ ազգիս մի մասը հիմնականում լուռ է, անտարբեր, մյուս մասը՝ խրախճանքի մեջ, իսկ Նիկոլներին ծնած ու իշխանության բերած սրբապիղծ անհայրենիքները դեռ հոխորտում են.....իսկ աշխարհը լուռ է....
Դե արի ու մի խելագարվի....
 
Նաիրա Մելիքյանի գրառումը։
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր