00:00:00

ՌԴ դեսպանությունը մեր ԱԳՆ-ին է փոխանցել Կիևի կողմից ռազմական հանցագործությունների փաստեր

11:19, 25 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանն է փոխանցել ֆոտոնյութեր, որոնք վկայում են Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում Կիևի կողմից իրականացված ռազմական ու մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մասին։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ 

Ֆոտոներում երևում են, թե ինչպես են ուկրաինացի ուժայինների հրետանային ոչ թիրախային կրակոցների արդյունքում զոհվել խաղաղ բնակիչներ 2014 թ.-ի ամռանն ու աշնանն ընկած ժամանակահատվածում, որոնց մասունքները հանվել են զանգվածային հուղարկավորության վայրերից։

Այս նկարները, ինչպես նշվել է, Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված էթնոցիդ և ռազմական հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Եվ բոլոր նրանք, ովքեր աջակցում են նրանց՝ ապահովելով ֆինանսական հոսքեր ու զինամթերք, պետք է գիտակցեն, որ մասնակից են դառնում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների, որոնք իրականացնում են Կիևի ռեժիմի կողմից։

 

նկար

 

նկար

 

նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր