00:00:00

Փաշինյանն ունի 5 տոկոս վստահություն․ քանի մարդ է միացել նրա հրաժարականի պահանջով ստորագրահավաքին

11:46, 24 փետրվար 2022

«Ստորագրահավաքը օնլայն տեսքով արդեն մեկնարկել է։ Ինքը սովորական, ստանդարդ ստորագրահավաքներից չէ, մարդը ինքը կարողանում է իր իսկական ստորագրությունը դնել, տվյալներ թողնել, այսինքն ամբողջությամբ համապատասխանում է սովորական թղթի վրա դրվող ստորագրությանը, իր անուն- ազգանունով, հետադարձ հասցեով, անձնապես իր ստորագրությամբ, որը անձնագրում է դնում, նման հնարավորություն կա համակարգչի, կամ հեռախոսի վրա ստորագրելու։ Դա արդեն երեկվանից մեկնարկել է»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Ազատագրական շարժման» անդամ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով շարժման տարածած հայտարարությանը, ըստ որի, փետրվարի 25-ից ստորագրահավաք են անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:Հարցին, թե կան արդյո՞ք տվյալներ, քանի մարդ է միացել ստորագրահավաքին, Հոխիկյանն ասաց, թե քանի որ գործըթնացը շարունակական է, և տվյալներն ամեն րոպե փոխվում են հստակ թիվ ասել չի կարող։ «Մի քանի ժամվա ընթացքում մի քանի հարյուր մարդ միացել էր, հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ փոփոխվում են տվյալները։ Երեկ երեկոյի դրությամբ 300-ն անցել էր ստորագրողների, այսինքն հայտարարելուց մեկ-երկու ժամ հետո էդքան մարդ միացել էր»,- ասաց նա։

Բացի օնլյան ստորագրահավաքից, վաղվանից արդեն քաղաքացիները կկարողանան թղթի վրա դնել իրենց ստորագրությունը։ «Վաղը Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է, միջոցառում ենք անելու և էնտեղ էլ կհայտարարենք ստորագրահավաքի մասին։ Արդեն դրսում՝ սեղանի վրա մարդիկ կարող են մոտենալ և ստորագրել»,- ասաց Հոխիկյանը, հավելելով, որ ստորագրահավաք կնախաձեռնեն ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մյուս մարզերում և Արցախում։

Մեր հարցին, թե հավաքված ստորագրություններն ի՞նչ եք անելու, Նաիրի Հոխիկյանը պատասխանեց․ «Նայած, թե ինչքան կհավաքվի, այսինքն մարդկանց ակտիվությունից կախված կհասկանանք հասարակությունը ինչպիսի վերաբերմունք ունի էս իշխանությունների նկատմամբ, պատրաստ է դուրս գալ և վերջնականապես ազատվել այս ավազակախմբից։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը էսօր Հայաստանում ունի առավելագույնը 5 տոկոս վստահություն»,- նշեց «Ազատագրական շարժման» անդամը, հավելելով, որ վարչական ռեսուրսի միջոցով վախ ու սարսափ են տարածում մարդկանց շրջանում և թույլ չեն տալիս դուրս գալ փողոց։

Մեր հաջորդ հարցին, թե կարծում եք ստորագրություններով Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի, Հոխիկյանն ասաց․ «Ամեն ինչ շատ հարաբերական է, ուղղակի ասել, որ ստորագրություն հավաքենք թեկուզ 2մլն 700 հազար մարդ կստորագրի ու Փաշինյանը կհեռանա, մի քիչ միամիտ կլինի կարծել, բայց էդ ստորագրահավաքը շատ ուժեղ զենք է, որ դու իմանաս թե դու ինչպիսի հանրություն ունես քո թիկունքում կանգնած, որպեսզի դու քո գործողություններն ավելի կոշտացնես ու ավելի կոնկրետ գնաս իշխանափոխության։ Չեմ բացառում, որ կախված նրանից, թե որքան  մարդ կստորագրի, իշխանությունն էլ իր հետեւությունը կանի, իհարկե մենք չենք պատրաստվում իշխանությունների հետ որեւէ երկխոսության գնալ, միակ երկխոսությունն այն է, թե ինչ ժամկետում են իրենք ազատում Հայաստանը իրենց ներկայությունից»։

Թե ստորագրահավաքին ինչ գործողություն է հաջորդելու Հոխիկյանի խոսքով՝ այս պահին դժվար է ասել։ «Հիմա մեր թիվ մեկ խնդիրը ստորագրաահավաքն է, բայց ինչպես նախկինում ենք հայտարարել փողոցային պայքարը, անհնազանդությունները շարունակում են»,- ասաց նա, հավելելով, որ ստորագրահավաքի ժամկետներ ևս չկան, կշարունակեն այնքան, որպեսզի ամբողջ հանրությունը հնարավորություն ունենա մասնակցել։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր