00:00:00

ԱՀԿ-ն աղքատ երկրների համար պատվաստանյութերի արտադրության ուսումնական կենտրոն կբացի

23:48, 23 փետրվար 2022 Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ ուսումնական կենտրոն է ստեղծում՝ mRNA տեխնոլոգիայի կիրառմամբ պատվաստանյութերի, հակամարմինների եւ քաղցկեղի դեմ դեղամիջոցների արտադրության գործում աղքատ երկրներին օգնելու համար, հաղորդում է AP-ն:

Չորեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ նոր կենտրոնը կգտնվի Հարավային Կորեայում եւ կօգտագործի mRNA տեխնոլոգիան, որը մշակվում է ԱՀԿ-ի եւ Հարավային Աֆրիկայում գտնվող գործընկերների կողմից, որտեղ գիտնականներն աշխատում են Moderna-ի կողմից մշակված COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերստեղծման ուղղությամբ: Այդ ջանքերը գործադրվում են առանց Moderna-ի օգնության:

«Պատվաստանյութերն օգնեցին փոխել COVID-19 համավարակի ընթացքը, սակայն այս գիտական ​​հաղթանակը խաթարվեց դեղամիջոցների հասանելիության հարցում հսկայական անհավասարությունների պատճառով»,- ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Սա առաջին դեպքն է, երբ ԱՀԿ-ն աջակցում է կոմերցիոն կերպով վաճառվող պատվաստանյութի ռեինժինիրինգին ուղղված այս աստիճան ոչ ավանդական ջանքերին՝ շրջանցելով դեղագործական արդյունաբերությունը, որը հիմնականաում առաջնահերթություն է տալիս հարուստ երկրներին՝ ինչպես վաճառքի, այնպես էլ արտադրության հարցում:

Ընդ որում, նշվում է, որ Moderna-ն եւ Pfizer-BioNTech-ը՝ երկու թույլատրված պատվաստանյութերի արտադրողները, հրաժարվել են ԱՀԿ-ի եւ նրա գործընկերների հետ կիսվել իրենց պատվաստանյութի բաղադրատոմսով կամ տեխնոլոգիական գիտելիքներով:

ԱՀԿ-ում հույս են հայտնել, որ տեխնոլոգիայի համատեղ օգտագործումը ոչ միայն կորոնավիրուսային պատվաստանյութերի ստեղծման կհանգեցնի, այլեւ օգտակար կլինի հակամարմինների, ինսուլինի արտադրության եւ այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են մալարիան եւ քաղցկեղը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր