00:00:00

Կցրտի, քամի կլինի. եղանակի տեսություն

08:07, 25 նոյեմբեր 2024 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության տարածքում
նոյեմբերի 25-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 25–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր