Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին և Ինտերպոլին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումը դադարեցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել և միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: