00:00:00

«Խաղաղության» ագռավները

15:08, 23 փետրվար 2022

2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո վարչապետ կոչեցյալն ու նրա ստրուկ-մանկուրտ ագռավները սկսեցին կռկռալ խաղաղության մասին։ Կռկռոցը տվեց իր արդյունքները՝ մենք ունեցանք պատերազմ, տվեցինք հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախ-հայրենիք։

Պարտությունից հետո «խաղաղասեր» ագռավների կռկռոցը շարունակվեց և թշնամին գրավեց Հայաստանի տարածքներ, որոնք նույնպես ուղեկցվեցին զոհերով։

Թշնամին շարունակում է հոխորտալ՝ պահանջելով Սյունիքը, Սևանը, Երևանը, իսկ ագռավները շարունակում են կռկռալ՝ «խաղաղություն»։

Թշնամին Երևանում հայտարարում է, որ ինքն իր հայրենիքում է, իսկ ագռավները շարունակում են կռկռալ՝ «խաղաղություն»։ Իրականում այս ագռավների կռկռոցն ուղղված է ոչ թե դեպի «խաղաղություն», այլ Հայաստանի վերջնական կործանում։

Ունա՞կ ենք, արդյոք ագռավներին քշել, վերջ տալ կռկռոցին և փրկել Հայաստանը՝ ներառյալ Արցախը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր