Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը։ Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Այս մասին աշխատանքային գործունեությունն ամփոփող ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մի հատ էլ՝ շատ պատասխանատու պաշտոնյա ասում է՝ «կարող ենք առանց դելիմիտացիա, դեմարկացիայի համարել, որ այդ հարցն արդեն լուծել ենք։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է ասում։ Դու նման իրավական կարգավիճակ ունե՞ս, ով է քեզ այդ լիազորությունը վերապահել։ Դա վտանգում է քաղաքացիների իրավունքները»,- նշեց ՄԻՊ-ը։
ՄԻՊ-ը հարց հնչեցրեց՝ ինչպես կարելի է տարածքային իրավազորությունը զիջել։
«Դա խաղուպա՞ր է։ Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում։ Ճիշտը մեր կողմն է, մենք ոնց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից», – ասաց Թաթոյանը։