ՀՀ ԱԺ պաշտպանական ու անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Հիմնական զեկուցողը ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
Նախագծի համաձայն, ՀՀ պաշտպանության ժամանակ, կամ ԶՈւ, կամ այլ զորքերում, կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։
Խոսքը վերաբերում է այն զինակոչիկին, ով նշված պահանջներին համապատասխանում է ու հանդիսանում է ընտանիքի միակ արու զավակը։
Եթե ընտանիքում կա մեկից ավել արուր զավակ, զոհված զինծառայողի որդին կամ եղբայրը զորակոչվում է ծառայության։
Պատգամավորն ասաց, որ թեմայի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, այն ժամանակ վարչապետն ասել է, որ ՊՆ-ին կհանձնարարի քննարկել հարցը, միասին լուծում գտնել։
Մեկ տարի անց, ՊՆ-ի հետ շփվելով, նման օրենսդրական փոփոխություն անելու գաղափար է առաջացել։