00:00:00

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարց ՀՀ օրակարգում չկա․ ԱԳՆ խոսնակ

14:36, 23 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին


Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։

Հարց. Արդյո՞ք հավանական եք համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:

Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր