00:00:00

Հայաստանի դպրոցներում ադրբեջաներեն կդասավնդվի՞․ նախարարի պատասխանը

09:12, 23 փետրվար 2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի դպրոցներում ադրբեջաներեն և վրացերեն կդասավանդվի՞, թե՝ ոչ, հայտարարեց, որ այդ հարցի վերաբերյալ տրվել է հակիրճ պատասխան։

«Դա ռազմավարության մեջ նշված սկզբունք է՝ տարածաշրջանային լեզուների ծանոթ լինելու համար։ Հենց այսօր չենք պատրաստվում ադրբեջաներեն անցնել։ Այսօր մենք ծրագիր ունենք, կարծում ենք, շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն դասավանդենք։ Ինչի՞ եք ֆիքսվել հենց Ադրբեջանի վրա։

Ադրբեջանում հայերեն շատ լավ դասավանդում են։ Այս պահին ուսումնական պլաններում ադրբեջաներեն չկա, վրացերենի հարցն ենք քննարկում»,-ասաց նախարարը։ 

Իսկ հարցին, թե վրացերենի դասավանդումը ինչով է պայմանավորում, Դումանյանը չպատասխանեց։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր