00:00:00

Քննարկում ենք անգամ փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը. Փաշինյան

11:43, 23 փետրվար 2022 Քաղաքականություն

Մենք նկատում ենք կովիդի իրավիճակի որոշակի կայունացում: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այո, մենք գնում ենք կայուն նվազման: Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի: Այս պահին հանրապետությունում շրջանառվում է օմիկրոն շտաբի B1.1 եւ B1.2 ենթաշտամները: Կարծես դելտա շտամը ամբողջովին դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո:

Այո, ընդհանուր առմամբ, իհարկե, տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միեւնույն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, մենք ունենում ենք նաեւ ծանր դեպքեր, ունենք մահվան դեպքեր:

65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով արդեն ունենք 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է: Այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 մլն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է է մեծահասակ բնակչության 49,7 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 905 հազար 624 քաղաքքցի, որը 40 տոկոս է կազմում: Երրորդ խթանիչ դեղաչափն ստացել է 20 169 քաղաքացի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս միտումը շարունակվի հաջորդ շաբաթվանից կգնան մահճակալների կրճատման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նվազման տեմպը շարունակվելու է. հիմա քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, անգամ, փակ տարածքներում:

Նախարարն էլ նշեց, թե վերանայելու են որոշ սահմանափակումներ. բժշկական կենտրոններում միայն պարտադիր կլինի դիմակ կրելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր