00:00:00

Զգացողություն ունեմ, որ մենք դեռ գտնվում ենք պատերազմի մեջ․ Արման Թաթոյան (տեսանյութ)

11:17, 23 փետրվար 2022 Քաղաքականություն

Ուղիղ 6 տարի առաջ ԱԺ-ի կողմից ես ընտրվեցի որպես ՄԻՊ, և առաջին օրվանից ամբողջ աշխատանքն ընթացել է ամենաբարդ իրավիճակներում։

Այսօր իր պաշտոնավարման 6 տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ իրեն ուղեկցել է մի կարևորագույն սկզբունք՝ հավատարիմ լինել երդմանը և անել ամեն ինչ որքան անհրաժեշտ է, իսկ դրանից հետո էլ որքան պետք է։

ՄԻ պաշտպանը հատուկ նշեց, որ իր ընտրվելուց անմիջապես հետո սկսվել է ապրիլյան պատերազմը և ներկայացրեց այդ ընթացքում կատարված փաստահավաք աշխատանքները։

Արման Թաթոյանը նշեց, որ դրան հաջորդեցին ՊՊԾ գնդի գրավումը, բազմահազարանոց հավաքներ, ակցիաներ, ձերբակալություններ։

«Հաջորդող տարին էլ բավականին լարված էր։ Այդ գործով դատավարություններ, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Ապա սկսվեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայտնի իրադարձությունները։ Աշխատել ենք գիշեր-ցերեկ»,- ասաց Թաթոյանը։

Իր ամփոփիչ խոսքում պաշտպանն անդրադարձավ 2020 թվականի հունիսի Տավուշյան ռազմական գործողություններին, ապա Կովիդով պայմանավորված իրավիճակին և իր կողմից իրականացված պետության նկատմամբ վերահսկողությանը, որպեսզի արտակարգ դրության պայմաններում պետությունը չչարաշահի իր լիազորությունները։

Արման Թաթոյանը խոսեց նաև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի մասին, որի հետևրանքով հազարավոր զոհեր ունեցանք։ Նա արձանագրեց, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ եկել և նշեց, որ փաստացի իր մոտ զգացողություն է, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ։

ՄԻ պաշտպանն անդրադարձավ լրագրողների կատարած աշխատանքին և բարձր գնահատեց այն՝ նշելով, որ ռազմական դրության ժամանակ սահմանափակվեց լրատվամիջոցների աշխատանքը, և ըստ էության, խախտվեց ազատ խոսքի իրավունքը։ Այնուհետև պաշտպանը պատասխանեց ԶԼՄ-ների հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր