00:00:00

«Դատապարտյալների հիվանդանոց» -ի պետի գործով դատախազությունն ուղղորդված գործողություններ է անում Սասուն Խաչատրյանի դեմ

16:55, 22 փետրվար 2022 Իրավական

Այսօր տեղեկատվություն տարածվեց, թե ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, քանի որ վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ազգականն է:

Սակայն Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` իրողությունը բոլորովին այլ է, և պատճառը դատախազության ուղղորդված գործողություններն են Հակակոռուպցիոն կոմիտեի դեմ` հանձին Սասուն Խաչատրյանի:

Irakanum.am-ին հայտնի են դարձել դեպքի հետ կապված որոշ ուշագրավ մանրամասներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված փաստերով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանն իր աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին իմացել է միայն այն կատարվելուց հետո, ուստի այդ արարքը նախաքննական մարմինը որևէ կերպ որպես խոշտանգում չէր կարող որակել: Չնայած դրան՝ դատախազությունը գրավոր ցուցում էր տվել նախաքննական մարմնին` նրա արարքը որակել որպես խոշտանգում և ՔԿՀ պետին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ընդ որում, ցուցումն այնքան չպատճառաբանված և անհիմն է եղել, որ Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել մերժել կալանքի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, որն էլ հետագայում Վերաքննիչ դատարանը թողել է ուժի մեջ` մերժելով դատախազության բողոքը:

 

Այսինքն՝ դատարանն իրականում կայացրել է օբյեկտիվ որոշում, և մերժման հիմք է հանդիսացել ոչ թե ՔԿՀ պետի` Սասուն Խաչատրյանի հետ ազգակցական կապ ունենալը, այլ ընդամենը անհիմն մեղադրանքն ու կալանքի միջնորդությունը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նկատմամբ գլխավոր դատախազի ընդգծված սուբյեկտիվ և անձնավորված վերաբերմունքի հետևանք է:

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր