00:00:00

Թուրքը չպիտի գա ստեղ․ լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին

09:39, 21 փետրվար 2022

Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին։ Ինչպես հայտնել էինք պատերազմի մասնակիցները այս պահին փակել են օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանք դեմ են, որպեսզի Թուրքիայի հետ թռիչքներ չլինեն։  «Հիմա դրանք գալիս են, էս աէրոպորտով։ Ես թուրք տենամ սպանեմ, տարեք դատեք, էդ ե՞ք ուզում։ Ասում եմ դու իմ ախպերն ես, ուզում ես փաթաթվեմ»,- դիմելով ոստիկաններից մեկին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, հավելելով, որ հայ զինվորի գլուխը կտրողը Հայաստան չպետք է ոտք դնի։ «Թուրքը չպիտի գա ստեղ։ Մենք թուրքի հետ չենք բարեկամանալու, մեր տղերքի արյունը չպետք է մոռանանք։ Թուրքայի հետ թռիչքներ չպետք է կատարվեն», - ասացին ճանապարհը փակած քաղաքացիները։

 «Մեր պահանջն այն է, որ պոստերում հենց հիմա մեր տղերքը հիվանդ կանգնած են, պոստ են պահում, որ մի րոպե առաջ չգան թուրքերը, իսկ իրենք բացել ասում են՝ էստի համեցեք, եկեք թեյ, սուրճ խմեք։ Ով սա արել է, պղծված մարդ է։ Աստծուն դեմ գործեր են անում։ Չենք թողնելու»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց ակցիային։

«Քնել եք, ինչքան թուրք կա՝ եկել լցվել է։ Ձեր հայկական ինքնասիրությունը որտեղ է մնացել։ Երեխեքի դիակները հավաքել ենք իրար վրա, որ տեսնենք՝ որ երեխան, ումն է, որ հետ տանք ծնողներին։ Դիակ ենք հավաքել, կպցրել։ Հիմա թուրքին ասում են՝ էստի համեցեք։ Դրանք պղծված մարդիկ են։ Ով ուզում է լինի, ցանկացած ղեկավար, սրբություն չունի»,- նշեց նա։

Ոստիկանները փորձում են բանակցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր