Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներ, Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի ադբեջանական պատվիրակության անդամներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին ժամանում են Երևան։ ԻՆչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Միլի Մեջլիսի հասարակության հետ կապերի բաժինը, ադրբեջանցի պատվիրակները Երևան են գալիս՝ Եվրանեստի նստաշրջանին քննարկվող հարցերում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ ներկայացնելու տրամադրվածությամբ։
Հիշեցնենք, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերը կայանալու են փետրվարի 21-ին և 22-ին։ Այդ կապակցությամբ մարզահամերգային համալիրի մոտ փետրվարի 22-ին նախատեսվում է բողոքի ակցիա։ ՀՅԴ երիտասարդական միությունը ևս հայատարարել է, որ միանալու է ակցիային՝ այդպես եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին իրենց վրդովմունքն արտահայտելու, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու համար: