00:00:00

Ադրբեջանն ու Թուրքիան շուտով ցույց կտան, որ ամենևին խաղաղության միտում չունեն.Լարիսա Ալավերդյան

15:05, 19 փետրվար 2022

Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջի ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Ըստ Ալավերդյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են, որոնք երկար չեն կարող դիմանալ.

«Ադրբեջանն ու Թուրքիան շուտով ցույց կտան, որ իրենք ամենևին խաղաղության միտում չունեն։ Դա հակասում է նրանց ռազմավարությանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Վերջինս վստահ է, որ ՀՀ գործող իշխանությունները շատ լավ գիտակցում են Ադրբեջանի, Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, սակայն առաջ են տանում ՀՀ առաջին նախագահի քաղաքական գիծը.

«Ոչ մի ժողովուրդ մշտապես չի ունեցել հաղթանակ, եղել են հաղթանակներ, դրանց հաջորդել են անկումներ, պարտություններ։ Ուղղակի Արցախյան ազագային ազատագրական պայքարի մեջ հաղթանակը պատմական նշանակություն ուներ, քանի որ մենք դարեր շարունակ միայն կորուստներ ենք ունեցել, և դրանով կարողացել ենք ապացուցել ոչ միայն աշխարհին, այլև մեզ, որ կարող ենք վերադարձնել մեզանից ապօրինի ու բարբարոսաբար խլվածը»,-ասաց Լարիսա Ալավեդյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր