Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 20-ին հեռախոսազրույց կունենա իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ,-այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, ծրագրված է հեռախոսազրույց»,- ասել է Պեսկովը:
Ինչպես գրում էին արևմտյան լրատվամիջոցները, այսօր Մակրոնը մտադիր է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ վաղը Պուտինի հետ։