00:00:00

Էդուարդ Աղաջանյանը 5 օրով կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին

17:02, 19 փետրվար 2022 Արտաքին քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը փետրվարի 23-27-ը կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքում հրապարակված Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությունում։

«Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի փետրվարի 23-27-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի–Հակոբյանին»,– ասվում է կարգադրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր