00:00:00

Պուտինը որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա․ Բայդենը պնդում է

11:45, 19 փետրվար 2022 Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ, ամերիկյան կողմի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարը հավանություն է տվել վերոնշյալ որոշմանը։ Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը համոզված է, որ «նախագահ Պուտինը մտադիր է ներխուժել Ուկրաինա», Բայդենը պատասխանել է՝ «այո»։

Այս կապակցությամբ ԱՄՆ վարչակազմի ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է դիվանագիտական ​​համագործակցությունը Մոսկվայի հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար։ «Ոչ»,- պատասխանել է Բայդենը։ «Քանի դեռ Պուտինը չի դիմել Ուկրաինայի դեմ ռազմական ուժ կիրառելուն, դիվանագիտական համագործակցությունը միշտ կմնա», - ասել է Բայդենը։ Հարցին, թե ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ Պուտինը ընդհանրապես դիտարկում է այդ տարբերակը, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Մենք՝ Միացյալ Նահանգները, ունենք հետախուզական զգալի ներուժ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր