00:00:00

Որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը

11:28, 19 փետրվար 2022

Իբր մարզերում կրթության վիճակն էնքան լավ էր, հիմա էլ որոշել են փակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը` Վայոց ձորի միակ բուհը։ 

 

Բուհի նախկին, ներկա և ապագա ուսանողները դիմել են ՀՊՏՀ ռեկտորին` մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստի առթիվ։ Ինչպես ցանկացած այլ որոշում, սա ևս փաստորեն չի անցել պատշաճ հանրային քննարկում և չի բերվել ոչ մի հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է մարզի միակ բուհը փակվի, ինչը նպաստելու է Վայոց ձորի երիտասարդ բնակչության միգրացիային դեպի Երեւան։

Փոխանակ հակառակ ռեֆորմներն անեն, Երեւանը բեռնաթափեն, բուհերի մի մասը տեղափոխեն մարզեր` համաչափ զարգացման խոստացված ռեֆորմների շրջանակներում, մարզի միակ բուհը փակում են, որ Երեւանն էլ ավելի գերբնակեցվի։

 

«Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասը աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը»։ Այսպես են մտածում մարզի երիտասարդները, իսկ վերեւներում նստածներն այսքանի կեսն անգամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ։

 

Աննա Կոստանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր