00:00:00

Դոնբասի մի քանի բնակավայրերի բնակիչներ մնացել են առանց ջրի

09:37, 19 փետրվար 2022 Աշխարհ

Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում, հաղորդել է «Դոնբասի ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանը գտնվել է գնդակոծության գոտում, երկու տրանսֆորմատոր վնասվել է, դադարեցվել է 4 զտիչ կայանների ջրամատակարարումը»,- հայտնել է ընկերությունը:

Նշվել է, որ այդ զտիչ կայանները ջրամատակարարում էին Գորնյակ, Դոբրոպիլյա, Միրնոգրադ և մի շարք այլ բնակավայրեր:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր