00:00:00

«Իրավիճակը ռուս-ուկրաինական ուղղությամբ զարգանում է վատագույն սցենարով». Արման Աբովյան

11:03, 19 փետրվար 2022 Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գիշերը հայտարարում է, որ պատերազմը գրեթե անխուսափելի է։
Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները որոշում են շտապ տարհանել խաղաղ բնակիչներին դեպի Ռուսաստան։


Լուգանսկը և Դոնեցկն ամբողջ գիշեր ենթարկվում են հրետանային հարվածների։
Ռուսաստանում տեղի է ունենում պահեստազորայինների մասնակի զորակոչ։
ԱՄՆ-ից դեպի Արևելյան Եվրոպա շտապ տեղափոխվում են լայնածավալ ռազմական և զինվորական ռեսուրսներ։


Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարում է, որ երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա «չափազանց կարևոր» հայտարարությամբ (ենթադրաբար Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչում)։
Իսկ հիմա «вопрос на засыпку» մեր հասարակության մեջ «բուն» դրած ադրբեջանասեր բիոզանգվածի ներկայացուցիչներին և Հայաստանյան գերսուպերխաղաղասեր և գերսուպերանադեիվատ իշխանություններին։


Կարո՞ղ եք գուշակել՝ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական իշխանությունների գրեթե ամենօրյա ռազմական սադրանքները Արցախում և ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների հայտարարությունն առ այն, թե իբր հայկական կողմը վերջին օրերին ինտենսիվ գնդակոծում է իրենց դիրքերը։
Կարո՞ղ է մի քիչ «զոռ տաք» ձեզ ու սկսեք սթափ մտածել.... հհ՞նն»:

 
Աղբյուրը` Արման Աբովյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր