ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը, որի՝ ժամեր առաջ նախագահական նստավայրից հրապարակված լուսանկարը սոցցանցերում բազմաթիվ մեմերի առիթ է դարձել, շնորհակալություն է հայտնում օգտատերերին լավ տրամադրություն պարգեւելու համար։
«Շնորհակալություն համացանցում լավ տրամադրություն պարգևելու համար։ Լավ ուրբաթ երեկո բոլորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարողը։
Առավոտյան «Ինստագրամ»-ում հրապարակված լուսանկարում Սիմոնյանը մեջքով կանգնած է լուսանկարչին, լուսամուտից նայում է դուրս, ձեռքերն էլ գրպանում են։
Օգտատերերը Սիմոնյանի հրապարակած լուսանկարի ոճով նկարներ են հրապարակել իրենց էջերում, որոնցից մի քանիսն Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում է վերահրապարակել։