00:00:00

Դիվանագիտական սկանդալ․ Վաղարշակ Հարությունյանը գոհ է, որ իրեն ընդունել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը, այլ ոչ օրինակ հավաքարարը

22:17, 18 փետրվար 2022 Քաղաքականություն

ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ով երկար ժամանակ պայքարում էր դեսպանի պաշտոնի համար այսօր հայտնվել է դիվանագիտական սկանդալի կիզակետում։

Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը կտրականապես դեմ է եղել Հարությունյանի նշանակմանը ինչն էլ հանդիսացել է երկու մերժման հիմք, սակայն վերջին փորձի ժամանակ Փաշինյանը՝ որպես անձնական խնդրանք է ներկայացրել Հարությունյանին այդ պաշտոնում իր առաջարկը։ 

Այսօր ահա դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ՝ Ա․Ռուդենկոին: Սա պետական մակարդակով անհարգալից վերաբերմունք է առաջինը Հայաստանի ղեկավարի, ապա հենց Հարությունյանի նկատմամբ, սա դիվանագիտական չգրված օրենքներից է, որը կիրառվում է այն երկրների կամ դեսպանների նկատմամբ, ովքեր մեղմ ասած հարգանք չեն վայելում։

Այնուամենայնիվ հարկ է նշվել, որ Հարությունյանը բավականին ոգևորված է որ իրեն ոչ թե դռնապահը, կամ գործավարուհին է ընդունել, այլ գոնե ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը։

Նշենք որ դեսպանատան մեր աղբյուրների փոխանցմամբ,   նա ևս մեկ խայտառակ որոշում է կայացրել՝ այն է Հայակական բանակի օրը, որը Հայաստանում նշվում է հունվարի 28-ին, նշել  է միայն մոտ օրերես, այսինքն գրեթե մեկ ամիս անց, դեսպանտան աշխատակիցները անգամ ծաղրանքով նշում են, որ տարվա բոլոր տոները միացրած ու միանգամից կարելի է նշել։

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր