00:00:00

Ալեն Սիմոնյանը ազատել է ԶՈՒ թիկունքի վարչության պետին և նոր նշանակում կատարել

21:44, 18 փետրվար 2022 Քաղաքականություն

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը որոշում է ստորգրել, ըստ որի Ռոմիկ Մարգարյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի»։

Մեկ այլ հրամանով Արամ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր