00:00:00

«Զանգեզուրի միջանցքը» թյուրքալեզու ժողովուրդներին՝ ընդդեմ հայերի միավորվելու հնարավորություն կտա. Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը

14:21, 18 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի «Մանր ու միջին բիզնեսի զարգացման գործակալության» նախագահ Օրհան Մամեդովը հայտարարել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի թյուրքալեզու երկրներին թե՛ ռազմավարական առումով, թե՛՝ տնտեսական։

Նա նշել է, որ համագործակցության զարգացման համար առաջնահերթ զարկ կտրվի տնտեսությունների կայունացմանը, արտակարգ իրավիճակներում երկրների պատրաստվածության բարձրացմանը, ժամանակակից թվային տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես-միջավայրի զարգացմանը։

Նշվում է նաև, որ մինչև 2030թ․ Ադրբեջանի ազգային առաջնահերթությունների շարքում ընդգրկված է այդ երկրի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը։

Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհ ստանալու մասին, եթե նախքան պատերազմը Ադրբեջանն ու Թուրքիան երազել անգամ չէին կարող, հիմա արդեն լուրջ պլաններ են կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր