00:00:00

ՀՀԿ-ականները հարգանքի տուրք են մատուցել Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

08:51, 18 փետրվար 2022

Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ  հերոս  Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս ,հայազգի ականավոր մարշալի հուշարձանին։

Մարշալ Բաբաջանյանը մասնակցել է Սմոլենսկի պաշտպանությանը, Ելնայի օպերացիային, Կուրսկի հերոսական ճակատամարտին և Բեռլինի գրավմանը։

« «Անուրանալի է հայ ժողովրդի զավակների ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։

Մարշալ Բաբաջանյանին ամենադիպուկ բնորոշումը տվել է ԽՍՀՄ մարշալ,Մեծ Հաղթանակի խորհրդանիշ Գեորգի Ժուկովը։

Խոսելով Բեռլինի գրավման պատասխանատուներից Համազասպ Բաբաջանյանի մասին՝ Հաղթանակի մարշալն ասել է.
«Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։

Նա վախ չունի, հնարամիտ է և օժտված»։

Հայ ժողովրդի պանծալի զավակ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը բացվել է 2016-ի մայիսի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և ասնակցությամբ։

Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»,-նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր