00:00:00

10-ամյա տղան ընկել է խորը ջրհորը և այնտեղ անցկացրել ավելի քան երկու օր

07:41, 18 փետրվար 2022

Աֆղանստանի Զաբուլ նահանգում 10-ամյա տղան ընկել է խորը ջրհորը և այնտեղ երկու օր անցկացրել՝ սպասելով, որ իրեն փրկեն։ Այս մասին հայտնում է Al Jazeeraհեռուստաընկերության կայքը։

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, Հայդար անունով տղան ընկել է 27 մետրանոց ջրհորը։ Նրա ծնողները կանչել են փրկարարների, ովքեր արդեն երրորդ օրն է` փորձում են մոտենալ նրան։ Նրանց խոսքով՝ Հայդարը գտնվում է 10 մետր խորության վրա։ Դա պարզվել է տեսախցիկի շնորհիվ, որն իջեցրել են ջրհորը՝ երեխային գտնելու համար։

Դեպքի վայրում հերթապահում է շտապօգնության մեքենան։ Փրկարարական գործողությունը տեւում է ավելի քան 48 ժամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր