00:00:00

Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը կմնան այնքան, ինչքան կորոշեն ինքն ու Պուտինը

18:20, 17 փետրվար 2022 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է ռուս-բելառուսական զորավարժությունների փորձադաշատ, որտեղ հայտարարել է, թե ռուսական զորքերը Բելառուսում կմնան այնքան ժամանկ, որքան պետք է, ինչպես կորոշեն ինքն ու Պուտինը։

Այս մասին փոխանցում է azatutyun.am-ը:
 
«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, վաղը մենք Ռուսաստանի նախագահի հետ ինչ որոշում ընդունենք, այդպես էլ կլինի, գիտեք, որ վաղը մենք Մոսկվայում հանդիպելու ենք», - հավաքված մի խումբ մարդկանց ու լրագրողներին ասել է Լուկաշենկոն:
 
Նրա խոսքով՝ որոշում կնդունեն մեկ օրում հանել, կհանեն մեկ օրում, կորոշեն մեկ ամսից հանել՝ մեկ ամիս էլ կմնան: «Այնքան, ինչքան պետք է, զինված ուժերը այստեղ կգտնվեն։ Սա մեր հողն է, մեր տարածքն է», - հայտարարել է Լուկաշենկոն։
 
Փորձադաշտում զինվորականները նրան զեկուցել են զորավարժությունների ընթացքի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր