00:00:00

469 մլն 741.000 դրամ՝ Աննա Հակոբյանի զարմուհու ղեկավարած ՊՈԱԿ-ին՝ կառավարական դաչաների սպասարկման համար

21:43, 17 փետրվար 2022 Քաղաքականություն

Թավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվելէ. «Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է»։

Հիշեցենք, որ ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել էին Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա՝ Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com էլեկտրոնային կայքում՝ որպես հաշվապահ աշխատած Արուս Մանավազյանի նշանակումը:

Արուս Մանավազյանն արդեն լրացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական շարքերը, իսկ նրա տեղում, պարզվում է՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնվել է Փաշինյանի հետ բարեկամական առնչություն ունեցող հերթական անձը՝ Աննա Հակոբյանի ազգականը:

Մի կողմ թողնենք իշխանափոխության առաջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վստահեցումները, թե չեն պատրաստվում «մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել», թե «խնամի-ծանոթ-բարեկամը» նոր Հայաստանում այլևս տեղ չունի, քանի որ հենց այդ օրերից լրատվամիջոցներն ավետում էին Փաշինյան-Հակոբյան ընտանիքի հետ առնչություն ունեցող այս կամ այն նոր պաշտոնյայի մասին:

Հենց այսպես օրերս տեղեկացանք նաև, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է Անժելիկա Շապովալովան՝ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը, Աննա Հակոբյանի զարմուհին. ինչպես ասում են՝ ջեքփոթ:

Բայց սա էլ դեռ ամենը չէ. մեկ շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:

Դրամաշնորհի մասին փետրվարի 11-ին կնքված պայմանագրում նշված է, որ աշխատակազմը պարտավորվում է «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործում և սպասարկում» միջոցառման իրականացման նպատակով ՊՈԱԿ-ին հատկացնել որոշմամբ նախատեսված տարեկան կտրվածքով  469 միլիոն 823․500 դրամ գումար (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), իսկ արդեն փետրվարի 14-ին կնքված համաձայնագրով արձանագրվում՝ «կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են պայմանագրի գինը նվազեցնել 82.000 դրամով, սահմանել 469 միլիոն 741.500 դրամ»: Դրամաշնորհը տրվել է 1 տարվա գործունեության համար։

Թե կոնկրետ ի՞նչ պետք է անի Անժելիկա Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը 469 միլիոն 741․500 դրամով, ներկայացնենք՝ ըստ պայմանագրի.

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկում, Կոնդի առանձնատների տնտեսության տարածքի և օժանդակ կառույցների՝ իրեն ամրացված շենքերի, շինությունների, հողատարածքի, քոթեջի ընթացիկ պահպանում, սպասարկում և շահագործում, ինչպես նաև՝ կազմակերպության գործունեության կազմակերպում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև՝ կազմակերպության կարիքների համար հիմնական միջոցներով ապահովման կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության»:

Իսկ որպես իրականացվող միջոցառումների ակնկալվող արդյունք՝ նշվում է «բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգումը, բարելավումը և խնամքը»:

Արդյո՞ք առկա անվտանգային մարտահրավերների ու արտաքին պարտքի ավելացող բեռի պայմաններում առաջնահերթություն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգումը, բարելավումը և խնամքը՝ հարցի պատասխանն ակներև է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր