ԵԱՀԿ դիտորդները փետրվարի 16-ի երեկոյան Դոնբասի շփման գծի երկայնքով գրանցել են 500 պայթյուն, որոնց ինտենսիվությունը նվազել է փետրվարի 17-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը։
Նրա խոսքով՝ առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերին խստորեն պահպանել հրադադարի հետ կապված պարտավորությունները։ «Անհապաղ դեէսկալացիան չափազանց կարևոր է իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա:
Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները փետրվարի 17-ի առավոտյան հայտնել են, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։