Ռուսաստանն արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպանին, ով համարվում է դեսպանատան երկրորդ ամենակարևոր պաշտոնյան:
ԱՄՆ փոխդեսպանին արտաքսել են Ռուսաստանից, հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսաստանն արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին: Գորմանը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան երկրորդ ամենակարևոր պաշտոնյան է դեսպանից հետո և դեսպանատան բարձրաստիճան ղեկավարության առանցքային անդամը», — ասվում է դեսպանատան մամուլի ծառայությունում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը խոստացել է պատասխանել Մոսկվային Գորմանի արտաքսման համար։
Նշվում է, որ ԱՄՆ փոխդեսպանին արտաքսելու որոշումն արդարացված չէ, քանի որ նրա գտնվելու ժամկետը Ռուսաստանում չի գերազանցել երեք տարին, իսկ վիզան դեռ ուժի մեջ է։